Լրահոս

17.05.2011 11:34


Հրդեհներ

Մայիսի 16-ին՝ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցի թիվ 2/1 շենքի հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում:   Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 12.58-ին: Այրվել Շ.Պետրոսյանին պատկանող «Օպել-վեկտրա» մակնիշի 07 ՍՕ 579 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի տեղամասը:

Նույն օրը՝ժամը 20.22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.33-ին, մարվել `21.35-ին: Ա.Շառոյանի տան բակում այրվել է 80 հակ անասնակեր:

Այս խորագրի վերջին նյութերը