Լրահոս

17.05.2011 11:43


Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 16-ից 17-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը, գողության 17 դեպքից՝ 11-ը, իսկ խուլիգանության` 1 և խարդախության 7  դեպքերն էլ բացահայտվել են:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու   և գողության 1-ական  դեպք:
Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, որից 1-ը՝ վրաերթ. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը