Լրահոս

17.05.2011 15:30


Նովրուզ Մամեդով. «Ադրբեջանը «Եվրատեսիլում» հաղթել է Բաքու–Թբիլիսի–Ջեյհանի շնորհիվ»

Նովրուզ Մամեդով. «Ադրբեջանը «Եվրատեսիլում» հաղթել է Բաքու–Թբիլիսի–Ջեյհանի շնորհիվ»

–«Եվրատեսիլ–2011» մրցույթում Ադրբեջանի կատարողների հաղթանակը ուղղակիորեն կապում եմ քաղաքականության հետ, և ես դրա համար հիմքեր ունեմ,–լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի հարցերով բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը։

Նրա խոսքերով՝ Ադրբեջանի հաղթանակը կապված էր Ադրբեջանի կառավարության ու պետության աշխատանքի հետ։

–Վերջին տարիներին Ադրբեջանն իր անկախ ներքին ու արտաքին քաղաքական ուղեգծի շնորհիվ մեծ հաջողությունների է հասել տնտեսական–քաղաքական տեսանկյունից։ Այդ հաջողությունների շարքում են նաև Բաքու–Թբիլիսի–Ջեյհան, Բաքու–Թբիլիսի–Էրզրում նախագծերի իրականացումը, երկրում մահապատժի վերացումը և այլն։ Տվյալ հաղթանակի համար հիմք է ստեղծել այդ զարգացման շնորհիվ տարածաշրջանում առաջնորդի դերի ստանձնումը, միջազգային ասպարեզում Ադրբեջանի դիրքերի ամրապնդումը,–նշել է Մամեդովը։

Այս խորագրի վերջին նյութերը