Լրահոս

17.05.2011 16:13


ՆԱՏՕ–ի ուղղաթիռները օդային հարվածներ են հասցրել պակիստանյան սահմանապահների ուղղությամբ

ՆԱՏՕ–ի ուղղաթիռները օդային հարվածներ են հասցրել պակիստանյան սահմանապահների ուղղությամբ

Հղում անելով ռազմական աղբյուրներին՝ «DawnNews» հեռուստաընկերությունը հայտնում է, որ այսօր առավոտյան ՆԱՏՕ–ի ուղղաթիռները օդային հարվածներ են հասցրել Պակիստանի հյուսիս–արևմտյան սահմանակետի ուղղությամբ. պակիստանցի զինծառայողների շրջանում վիրավորներ կան։

Ինչպես հաղորդում է հեռուստաընկերությունը, ամենաքիչը երկու սահմանապահ վնասվածքներ են ստացել։ Իսկ «Ջիո–ՏՎ» հեռուստաալիքը փոխանցում է, որ սահմանապահներից երկուսը զոհվել են։

Այս հարձակումը տեղի է ունեցել Պակիստանի մայրաքաղաք ամերիկացի սենատոր Ջոն Քերիի այցի հաջորդ օրը։ Նրա այցի նպատակն էր պակիստանյան իշխանությունների հետ քննարկել երկկողմանի հարաբերությունների բարելավման ուղիները այն բանից հետո, երբ մայիսի սկզբին ամերիկյան հատուկ նշանակության ջոկատները Պակիստանի Աբոտաբադ քաղաքում սպանեցին «Ալ–Քայիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին։ Այդ գործողությունը հարուցել է Իսլամաբադի դժգոհությունը, քանի որ Պակիստանը դրա մասին տեղեկացված չի եղել։

Այս խորագրի վերջին նյութերը