Լրահոս

17.05.2011 17:53


Ռուսաստանը ստուգում է Ադրբեջանի հետ իր սահմանի վիճակը

«Ռոսգրանիցի» Հարավային տարածաշրջանային վարչության բարձրաստիճան պաշտոնյաները ստուգում են անցակետերի վիճակը ռուս–ադրբեջանական սահմանին։

Այսօր՝ մայիսի 17–ին, Ռուսաստանի  դաշնության Դաշնային գործակալության փոխնախագահ Բորիս Խայտովիչն ու «Ռոսգրանիցի» Հարավային տարածաշրջանային վարչության ղեկավար Վլադիմիր Կուզնեցովը Դաղստանի Դերբենտի և Մաղարամքենդի շրջաններում զննման նպատակով այց են իրականացնում։

Այցի  շրջանակներում բարձրաստիճան տեսուչները ստուգում են Ռուսաստանի  և Ադրբեջանի  պետական սահմանների տեխնիկական  վիճակն ու 4 անցակետերի անցագրային հնարավորությունը։

Մայիսի 5–ին ՌԴ  նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի  Դաշնության և Ադրբեջանի  Հանրապետության միջև 2010թ. սեպտեմբերի 3–ին Բաքվում ստորագրված պետական սահմանի  մասին պայամանգիրը  մտցրել է Պետդումա վավերացման։

Այս խորագրի վերջին նյութերը