Կարծիք

31.01.2021 10:44


Նիկոլը՝ Վազգեն Մանուկյանի ու Վահան Բադասյանի արանքում

Նիկոլը՝ Վազգեն Մանուկյանի ու Վահան Բադասյանի արանքում

Սուրբ տեղը դատարկ չի մնում։ Քաղաքականության մեջ վակումը միշտ էլ լցվում է։

Սրանք հայտնի բանաձևեր են, հայտնի ճշմարտություններ։

Պոտենցիալ «սրբի» կարգավիճակում հիմա Նիկոլ Փաշինյանին հեռացնողն է, քանզի հսկայական հանրային պահանջ կա։ Վակումն առաջացել է այն պատճառով, որ մաքուր քաղաքական ճանապարհով Նիկոլը դեռ չի հեռանում։

Միասնական ընդդիմությունն առաջարկում է Փաշինյանին հեռանալ, իսկ նրա խորհրդարանական մեծամասնությանն առաջարկում է ժամանակավոր կառավարության վարչապետ ընտրել Վազգեն Մանուկյանին, ով իրավիճակը կայունացնելուց և ընտրությունները նախապատրաստելուց հետո կանցկացներ խորհրդարանական ընտրություններ՝ ինքը չմասնակցելով դրանց ու այդպիսով երաշխավորելով ազատություն, անաչառութուն։ Ավելի ողջամիտ առաջարկ ու քաղաքական զարգացումների անցնցում սցենար դժվար է պատկերացնել։

Նիկոլն առայժմ չի համաձայնում Վազգեն Մանուկյանի մոդելին։ Արդյունքում՝ առաջացել է վակում, որը լցվելու է արմատականությամբ։ Վահան Բադասյանի հայտարարությունը՝ Նիկոլին ֆիզիկապես ոչնչացնելու մասին, հետզհետե դառնալու է դոմինանտ պահանջարկ վայելող կոդ։ Իսկ նման դեպքերում միշտ էլ մեկը գտնվում է։ Վակումը վաղ թե ուշ լցվելու է։

Եթե քաղաքական ճանապարհով Նիկոլը չհեռանա, ապա մեծ է հավանականությունը, որ նրան կհեռացնեն ոտքերով առաջ տարբերակով։ Այսինքն՝ կարող է գալ մի պահ, երբ Փաշինյանը երազի Վազգեն Մանուկյանի տարբերակի մասին, բայց արդեն ուշ լինի։

Ինչ մնում է արտահերթ ընտրությունների միջոցով սեփական կաշին փրկելու քայլերին, ապա դա էլ է ինքնախաբեություն, թե այդպիսով կարող է փրկվել։ Նիկոլն ամեն դեպքում կրվելու է՝ լինի դա փողոցային պայքարի, բադասյանվահանների կամ արտահերթ խորհրդարանականի տարբերակով։ Հարցը ժամանակին ու ձևին է վերաբերում։

Գլխավոր խնդիրն այն է, որ դադարեցվի մեր երկրի կապիտուլյացիոն ընթացքը, որը նոյեմբերի 9–ից հետո կանգ չի առնում։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը