Լրահոս

18.05.2011 10:14


Իռլանդիայում Ելիզավետա II–ի այցի դեմ բողոքի գործողության 5 մասնակից է ձերբակալվել

Իռլանդիայում Ելիզավետա II–ի այցի դեմ բողոքի գործողության 5 մասնակից է ձերբակալվել

Ինչպես հաղորդում է իռլանդական «RTE» ազգային հեռուստաընկերությունը, Իդլանդիայի ոստիկանությունը Դուբլինի կենտրոնում առնվազն 5 մարդ է ձերբակալել, ովքեր բողոքի գործողություն էին իրականացնում այդ երկիր Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II–ի  առաջին այցի դեմ։

Իռլանդիա բրիտանական միապետի 4–օրյա պետական այցը առաջինն է 1921թ. ի վեր, երբ այդ երկիրը անկախություն ձեռք բերեց։

Բրիտանիայի թագուհին Իռլանդիայի նախագահ Մերի Մակելիսի հետ  դուբլինյան  Հիշատակի այգում ծաղկեպսակ է դրել և հարգել այն իռլանդացիների հիշատակը, ովքեր  զոգհվել են բրիտանական իշխանության դեմ պայքարի ժամանակ։

Այս խորագրի վերջին նյութերը