Լրահոս

19.05.2011 13:17


Րաֆֆի Հովհաննիսյան. «Այսօր քաղբանտարկյալների ազատ արձակումը չասեմ՝ իմաստազրկվել է, բայց ուշացած է»

Րաֆֆի  Հովհաննիսյան. «Այսօր  քաղբանտարկյալների ազատ արձակումը չասեմ՝ իմաստազրկվել է, բայց  ուշացած է»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանելով հարցին, թե ի՞նչ է կարծում՝ մինչև  ՀԱԿ–ի մայսիսի 31–ի հանրահավաքը արդյոք քաղբանտարկյալներն ազատ կարձակվե՞ն, և ինչի՞ դիմաց, ասել է, թե տեղյակ չէ, բայց հուսով է, որ այդպես կլինի։

–Սա այն հարց ու պատասխանն է, որ պետք է տեղի ունենար երեք տարի առաջ, բայց երեք տարի Հայաստանի անունը տուժել է այս հարցի անպատասխան լինելու պատճառով։ Միգուցե իշխանություն–ՀԱԿ շախմատային կամ եզրաբանական երկխոսության փոփոխության մասն է նաև այս առաջիկա ակնկալվող ազատ արձակո՞ւմը։ Ես հուսով եմ, որ ինչ էլ լինի դրա բացատրությունը՝ տեղի կունենա։ Ուշացել է, չեմ ուզում ասել՝ իմաստազրկվել է, բայց հիմա արտահերթ լինի, թե հերթական, մտել ենք նախընտրական փուլ, և սա արդեն տեղի կունենա,–ասել է նա։

Ըստ  Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իշխանությունն ու ՀԱԿ–ի ղեկավարությունը փոխում են իրենց   սահմանումները։

–Ես ուզում եմ, որ սա լինի ո՛չ միայն մակերեսային փոքր հարց լուծելու եղանակ,–ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը