Լրահոս

19.05.2011 16:10


Րաֆֆի Հովհաննիսյան. «Կարծում եմ՝ ՀՀ չորրորդ նախագահության հավանական թեկնածուն ես չեմ»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Կարծում եմ՝ ՀՀ չորրորդ նախագահության հավանական թեկնածուն ես չեմ»

Լրագրողների հետ  հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, խոսելով գալիք նախագահական ընտրությունների մասին, ասել է, որ ՀՀ չորրորդ նախագահն այլ գույն է ունենալու և էապես տարբերվելու է նախորդ երեքից։ Հարցին՝ իսկ ի՞նչ գույն պետք է ունենա ՀՀ չորրորդ նախագահը, նա պատասխանել է, որ այդ գույնը ոչ միայն նախագահին է վերաբերվում, այլև  ընդհանրապես մեր կյանքին։

–Ավագ որդիս՝ Կարինը, ՀՀ արդի պատմության մասին գիրք է գրել՝ «Գերդաստան ստվերաց», որով ներկայացրել է մեր երեք սերունդները պայմանականորեն ՀՀ պետական դրոշի երեք գույներով։ Ունենք կարմիր սերունդը՝ հայրենազրկված, ցեղասպանություն տեսած  սերունդ, վերականգնման, ազատություն որոնող կապույտ սերունդը և ավագ սերունդը, որը ժամանակին նարնջագույն էինք ասում, հիմա՝ ծիրանագույն։ Այս չորրոդ գույնի հարցը վերաբերում է ոչ միայն 4–րդ նախագահի գույնին, բույրին, թե ակցենտին, այլ նոր  սերնդի  գույնն է, որն էլ լինելու է Հայաստանի դրոշակի, երիտասարդության, ապագայի գույնը. դա դուք պետք է որոշեք,–ասել է նա։

Րաֆֆի  Հովհաննիսյանը նաև ասել է, թե կարծում է, որ ՀՀ չորրորդ նախագահության հավանական թեկնածուն ինքը չէ։

Պատասխանելով հարցին՝ ո՞վ է լինելու ՀՀ հաջորդ նախագահի հավանական թեկնածուն՝ նա ասել է.

–Կան հարյուրավոր տղամարդիկ ու կանայք, ովքեր կարող են դառնալ նախագահ։

Հարցին, թե ինչո՞ւ է հրաժարվում իր թեկնածությունից, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ ինքն ասում է, թե հավանական չէ, այլ ոչ թե հրաժարվում է որևէ բանից։

–Ես ուզում եմ, որ Հայաստանն ունենա քաղաքական արդյունք։ Ես անընդհատ կրկնում ու չարչարում եմ այդ եզրույթը։ Քաղաքական արդյունք և «դե յուրե»։ Մենք պետք է վերջապես 1995–ից այս կողմ ունենանք իրավացի իրավական երկիր, և դա իրացնելու և ավելի մոտ բերելու  համար ես պատրաստ եմ իմ թեկնածությունը դարձնել ավելի հավանական կամ առավել անհավանական,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը