Լրահոս

19.05.2011 17:00


ՆԱՏՕ–ի օդուժը երեկ Լիբիայում ոչնչացրել է երեք հրամանատարավերահսկողական հանգույցներ

ՆԱՏՕ–ի օդուժը երեկ Լիբիայում ոչնչացրել է երեք հրամանատարավերահսկողական հանգույցներ

Հյուսիսատլանտյան դաշինքի մամլո ծառայությունը հաղորդում է, որ ՆԱՏՕ–ի ինքնաթիռները, որոնք Լիբիայում մասնակցում են «Միացյալ պաշտպան» գործողությանը, չորեքշաբթի կատարել են 159 թռիչք, որոնցից 53–ը՝ ռազմական։ Մասնավորապես ոչնչացվել են Զուվարի շրջանում գտնվող երեք հրամանատարավերահսկողական հանգույց, ինչպես նաև երկու տանկ ու զինամթերքի պահեստ։

«ՌԻԱ նովոստի»–ն փոխանցում է, որ ընդհանուր առմամբ մարտի 31–ից, երբ ՆԱՏՕ–ն ստանձնեց Լիբիայի ռազմական գործողության հրամանատարությունը, իրականացվել է 7 262 թռիչք, որոնցից 2 808–ը՝ ռազմական։

Լիբիային զենք տրամադրելու արգելքի վերահսկողության համար չորեքշաբթի Միջերկրական ծով է մտել ՆԱՏՕ–ի 21 նավ։ Գործողության սկզբից ի վեր դաշինքի զինվորականները ստուգման նպատակով կանգնեցրել են 968 նավ։

Այս խորագրի վերջին նյութերը