Լրահոս

19.05.2011 17:24


Էլեկտրոնային առևտուր` հնարավորություններ հայկական շուկայում

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (UITE), նպատակ ունենալով աջակցել Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացմանը, կազմակերպում է «Էլեկտրոնային առևտուր: Նոր հնարավորություններ Հայկական շուկայում» թեմայով սեմինար-կլոր սեղան: Միջոցառումը տեղի կունենա մայիսի 20-ին «Անի» հյուրանոցի «Նաիրի» սրահում, ժամը 10:00-ին (0001, Երեւան, Սայաթ-Նովայի պող. 19 ):

Սեմինարի ընթացքում կներկայացվեն Էլեկտրոնային առևտրի առկա ենթակառուցվածքները, տեխնիկական և իրավական խնդիրները: Որպես միջոցառման ամփոփում` կգումարվի կլոր սեղան, որի շրջանակներում ընկերությունները կարող են առաջադրել խնդիրներ, որոնք հետագայում կքննարկվեն էլեկտրոնային առևտրի զարգացման միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը