Լրահոս

19.05.2011 18:12


«Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարականխարգելիչ աշխատանքների ընթացքի մասին

«Երևան Ջուր» ՓԲԸ-ի մայիսի 18-ի Մամուլի հաղորդագրության համաձայն` «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարականխարգելիչ աշխատանքները նախատեսված էին իրականացնել ս.թ. մայիսի 18-ի ժամը 6.00-մայիսի 19-ը ժամը 18.00 ժամանակահատվածում: Սակայն աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ եկած մի շարք լրացուցիչ տեխնիկական խնդիրների պատճառով այդ ընթացքում հաջողվեց լիովին վերականգնել ջրամատակարարման ժամանակացույցը միայն Կենտրոն վարչական շրջանի Չարենց, Ալեք Մանուկյան, Շարա-Տալյան, Ե.Քոչար, Քաջազնունի, Զավարյան, Վրացյան, Քրիստափորի, Տոլստոյ, Ռոստոմի և Այգեստանի 1-8 փողոցներում:

Կենտրոն վարչական շրջանի Սարյան փ. 1-25, Խանջյան փ. 1-35, Տ.Մեծի պ.1-15, Պուշկինի փ. 10-ից բարձր, Մաշտոցի պ. 17-ից բարձր, Աբովյան փ. 31-ից բարձր, Տերյան փ. 62-ից բարձր համարների, Փարպեցի, Չայկովսկի, Ֆիրդուսի, Կորյուն, Իսահակյան փողոցներում մայիսի 18-ին ընկերությունն ապահովել է նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարում:

Մայիսի 19-ին ժամը 6.00-9.00 ջուր է մատակարարվել Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան, Միչուրին, Լիսինյան, Սուվորով, Աճեմյան, Սարի Թաղի շարքերին ու 1-4 փողոցներին, Ս.Դավիթ փ. 1-60, Մուրացան փ.1-110, Ռոստովյան փ. 5-13 համարներին:

Միևնույն ժամանակ հնարավոր չի եղել վերականգնել Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշենի խճուղու և նրան հարող տարածքների  Քրեակատարողական հիմնարկների և շենքների, ինչպես նաև Արարատի մարզի Բարձ­րաշեն, Դիտակ, Խարբերդ, Ջրաշեն համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների ջրամատակարաումը:

Ներկայումս ընկերության կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները` նպատակ ունենալով վերը նշված տարածքներում արդեն մայիսի 20-ի առավոտյան վերականգնել ջրամատակարարման գործող ժամանակացույցը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը