Լրահոս

20.05.2011 12:35


ԱՀՀ . «Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածուն թուրքամետ կոնգրեսականի օգնականն է եղել»

Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ) տարածել է հայտարարություն, որում հույս է հայտնում, որ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում Բարաք Օբամայի առաջադրած թեկնածու Ջոն Հեֆֆերնի հաստատման հարցում Սենատը խստապահանջ կլինի:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ջոն Հեֆֆերն աշխատել է որպես թուրքամետ Կոնգրեսական Դոուգ Բերեութերի օգնական: «1995-1996-ին, երբ Հեֆֆերնը աշխատում էր Կոնգրեսականի ղեկավարած միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովում, Բերեութերը քվեարկել է հակահայկական ու ընդհանրապես մարդու իրավունքների հակասող շատ օրինագծերի օգտին։ Հեֆֆերնի նախկին ղեկավարը դեմ է քվեարկել Թուրքիային ցուցաբերվող ռազմական օգնությունը 25 մլն դոլար կրճատելու մասին նախագծին, որն առաջարկվել էր Թուրքիայում մարդու իրավունքների խատումների ու Հայաստանի ապաշրջափակման կապակցությամբ»,-ասված է ԱՀՀ հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Ջոն Հեֆֆերնը ԱՄՆ Պետդեպարտամենտի Դիվանագիտական բարձրագույն ծառայության անդամ է և ներկայումս աշխատում է որպես ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ: Ավելի վաղ Հեֆֆերնն աշխատել է Ինդոնեզիայում, Ճապոնիայում, Մալազիայում ու Չինաստանում ԱՄՆ դեսպանատների տարբեր պաշտոններում:

Այս խորագրի վերջին նյութերը