Լրահոս

21.05.2011 10:35


Ի՞նչ տարբերակների քննարկման մասին է խոսում Մամեդյարովը

Ի՞նչ տարբերակների քննարկման մասին է խոսում Մամեդյարովը

Ադրբեջանական կողմը սկզբնական փուլում ցանկանում է, որ Հայաստանը դուրս բերի իր զորքերը Ակնից (Աղդամ) և Վարանդայից (Ֆիզուլի), իսկ մնացած փուլերում՝ այլ շրջաններից։ Այս մասին ANS TV–ին, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ Նա նշել է, որ շփման գծից դիպուկահարներին հանելը պետք է դիտարկվի հայերի կողմից տարածքներից զորքերի դուրս բերման համատեքստում։

–Հայերն ասում են՝ դո՛ւրս բերեք դիպուկահարներին։ Դիպուկահարներն իրենք իրենց հո չե՞ն եկել, որ հանենք նրանց։ Մենք պետք է հասնենք հայկական զորքերի դուրս բերմանը որոշակի ժամանակացույցի վրա հիմնված ծրագրով։ Դրա համար ենք մենք քննարկումներ անցկացնում։ Կա՛մ մենք խաղաղության համաձայնագիր ենք կնքում, կա՛մ հակամարտության լուծմանն ենք գնում քայլ առ քայլ։ Առաջին փուլում հայկական զորքերն, իհարկե, պետք է դուրս բերվեն գրաված տարածքներից։ Ո՞ր շրջաններից սկսել դուրս բերումը՝ Աղդամի՞ (Ակն), Ֆիզուլիի՞ (Վարանդա), թե՞ Զանգելանի (Կովսական)։ Հավանաբար, նրանք պետք է սկսեն Աղդամից ու Ֆիզուլիից։ Սա է մեր դիրքորոշումը։ Քննարկվող մյուս տարբերակով հայերը միաժամանակ պետք է ազատեն մնացած 5 շրջանները։ Այսինքն, առաջարկություններ, համաձայնեցված պահեր շատ կան,– ասել է Մամեդյարովը։

Այս խորագրի վերջին նյութերը