Կարծիք

18.02.2021 16:49


Եթե «քաղաքականությամբ չեք հետաքրքրվում», ապա ձեզ նաև չի հետաքրքրում ձեր և ձեր հարազատների անվտանգությունը

Եթե «քաղաքականությամբ չեք հետաքրքրվում», ապա ձեզ նաև չի հետաքրքրում ձեր և ձեր հարազատների անվտանգությունը
Եթե «քաղաքականությամբ չեք հետաքրքրվում», ապա ձեզ նաև չեն հետաքրքրում.

• ձեր վճարած հարկերի չափը;

• ձեր երեխաների կրթության որակն ու գինը;
• ձեր և ձեր հարազատների ստացած առողջապահական ծառայությունների որակը և գինը;
• ձեր և ձեր հարազատների անվտանգությունը (սկսած անբարեխիղճ ներկրողի ապրանքից թունավորվելով, վերջացրած թուրքի գնդակից վիրավորվելով);
• ձեր որդիների, եղբայրների պարտադիր զինվորական ծառայության պայմանները;
• ձեր գնած ամենօրյա ապրանքների և ծառայությունների՝ հացից մինչև զուգարանի թուղթ, գները;

• և այլն, և այլն, և այլն։

Վերը թվարկած ամեն ինչը քաղաքական որոշումներ ընդունել-չընդունելու, քաղաքական օրակարգեր իրագործել-չիրագործելու արդյունք են։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը