Լրահոս

21.05.2011 11:34


Այսօր ԱՄՆ–ում սպասում են աշխարհի վերջին

Այսօր ԱՄՆ–ում սպասում են աշխարհի վերջին

Ամերիկացի քարոզիչ Հարոլդ Քեմպինգը պնդում է, որ հաշվել է Հայտնության օրը մաթեմատիկական վերլուծության հիման վրա։

Ինչպես փոխանցում են օտարերկրյա լրատվամիջոցները, Օքլենդի քարոզիչը հայտարարել է, որ մարդկային պատմությունը կավարտվի մայիսի 21–ին՝ մոտավորապես ժամը 18։00–ին, Մոսկվայի ժամանակով՝ առավոտյան 6.00–ին։ Նրա հաշվարկներով՝ այդ օրը Երկիր մոլորակի բնակչության 2%–ը երկինք կբարձրանա։ Մնացածին, ըստ նրա, արդեն կսպասեն այլ տեղում։

Թեև աշխարհի վերջը դեռ չի եկել, շատերը շարունակում են սպասել, չնայած քարոզչի կողմից նշված ժամանակն արդեն լրացել է։ Հարցն այն է, որ 89–ամյա քարոզիչն անսովոր ակտիվություն է ցուցաբերել իր գաղափարները տարածելու հարցում։ Նրա մտքերը կիսում են բազմաթիվ ամերիկացի կրոնավորներ։

Ահեղ դատաստանի օրվա գալստյան մասին ծանուցումները, որտեղ նշվում է Քեմպինգին պատկանող ռադիոկայանի վեբ կայքի հասցեն, պատկերվել են գովազդային պաստառների վրա Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի շատ երկրներում։ «eBible Fellowship» կազմակերպության ներկայացուցիչը, որը զբաղվում է մայիսի 21–ի իրադարձության տեղեկացմամբ, նշել է, որ պաստառներ չի հաջողվել տեղադրել միայն Աֆղանստանում, Ուզբեկստանում և Կենտրոնական Ասիայի այլ երկրներում։

Այս խորագրի վերջին նյութերը