Աշխարհ

12.01.2011 16:28


Թուրքերը դեմ են Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացմանը

Թուրքերը դեմ են Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացմանը

Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն այդ երկու երկրների ընտրական գործընթացների զոհն են դարձել ։ Այդ մասին «Hurriyet» թերթում գրում է հայտնի թուրք հրապարակախոս Ֆերայի Թինջը։ Ըստ նրա՝ այս տարվա Թուրքիայի ընտրությունները և մյուս տարվա Հայաստանի ընտրություններն այդ երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու համար ոչ մի հնարավորություն չեն թողում։

Բացի այդ, Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցում նույնպես անփոփոխ է, քանի որ մոտ ապագայում ղարաբաղյան հարցի լուծման ոչ մի հեռանկար չկա։ Թինջը կարծում է, որ բոլոր այդ հարցերում առաջընթաց կարելի է ակնկալել միայն Թուրքիայում և Հայաստանում ընտրական գործընթացների ավարտից հետո։

Նշենք, որ թուրքերի մեծամասնությունը դեմ է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացմանը։ Այդ են ցույց տալիս «MetroPOLL» Ռազմավարական և սոցիալական հետազոտությունների կենտրոնի կողմից Անկարայում անցկացված հարցման արդյունքները։ Այն հարցին, թե արդյոք պե՞տք է, որ 1993թ.-ից փակված հայ-թրքական սահմանը բացվի, հարցվածների  50,3%-ը պատասխանել է «ոչ», կողմ է արտահայտվել հարցվածների 27%-ը, իսկ 22%-ը խուսափել է որևէ մեկնաբանություն տալ։

Այս խորագրի վերջին նյութերը