Լրահոս

24.05.2011 11:27


Իրանի նավթավերամշակման ձեռնարկությունում նախագահի այցի ժամանակ պայթյուն է որոտացել

Իրանում երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի այցելության ժամանակ նավթավերամշակման ձեռնարկությունում պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի ու դրան հետևած հրդեհի հետևանքով 6 մարդ է վիրավորվել։ Ինքը՝ Ահմադինեջադը, չի տուժել։

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ծրագրվում է Իրանի նախագահի մասնակցությունը երկրի հարավ–արևմուտքում խոշոր նավթավերամշակող ձեռնարկության բացման արարողությանը։

ԶԼՄ–ի տեղեկացմամբ՝ ներկայումս Ահմադինեջադը ելույթ է ունենում պետական հեռուստատեսության ուղիղ եթերում։

Այս խորագրի վերջին նյութերը