Լրահոս

25.05.2011 10:27


«Թալիբան» խմբավորումը Պակիստանում ևս մեկ ահաբեկչական գործողություն է իրականացրել

«Թալիբան» խմբավորումը Պակիստանում ևս մեկ ահաբեկչական գործողություն է իրականացրել

Ինչպես հաղորդում է «Agence France Presse» գործակալությունը, թալիբների ներկայացուցիչները հայտնել են, որ «Թալիբան» իսլամական միության պակիստանյան բաժանմունքն իր վրա է վերցնում մայիսի 25–ին Պակիստանի Պեշավար քաղաքի ոստիկանական  բաժանմունքի մոտ  կատարված ահաբեկչության պատասխանատվությունը։

Գործակալության զրուցակցի խոսքերով՝ ահաբեկչությունը «Ալ Քայիդայի» ղեկավար  Ուսամա բեն Լադենի սպանության վրեժն է։

Թալիբները  հայտարարել են, թե ահաբեկչությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկյան անօդաչու ինքնաթիռները շարունակում են հրթիռներ ուղարկել Պակիստանի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ։

Բացի դա, թալիբները  պակիստանյան իշխանություններից պահանջել են տարածաշրջանի  հյուսիսարևմտյան հատվածում դադարեցնել ռազմական գործողությունները։

Նշենք, որ այսօր  առավոտյան  Պեշավարի ոստիկանական բաժանմունք է ներխուժել ականապատ ավտոմեքենա, որի  ղեկին նստած է եղել ահաբեկիչ մահապարտը։ Ահաբեկչական գործողության  հետևանքով մահացել է առնվազն  2 և վիրավորվել 20 մարդ։

Հիշեցնենք, որ «Թալիբանը» Պակիստանի ոստիկանական բաժանմունքների մոտ իրականացված  արդեն երրորդ ահաբեկչական գործողության պատասխանատվությունն է ստանձնում։

Այս խորագրի վերջին նյութերը