Լրահոս

25.05.2011 15:17


«Քաղաքական հալածանքները չեն դադարելու, մինչեւ որ...»

Ս.թ. մայիսի 11-ից կասկածելի մեղադրանքով ձերբակալված Տիգրան Փոստանջյանը հայտարարել է հացադուլ: Մեզ համար ակնհայտ է, որ նրա բանտարկության իրական պատճառը բացարձակ քաղաքական է,  այն է` ճնշում բանեցնել նրա քրոջ, հայտնի իրավապաշտպան եւ ընդդիմադիր գործիչ ու պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում քաղաքացիական ազատությունների համար  պայքար մղող ու բազմաթիվ մարդկանց օգնող Զարուհի Փոստանջյանին, միաժամանակ կոչ անելով նրա եղբորը  դադարեցնել հացադուլը, որպես բողոքի ծայրահեղ միջոց, քանի դեռ չեն սպառվել այլ միջոցները: Հույս ենք հայտնում, որ երկրի քաղաքացիական հասարակությունը հանդես է բերելու իր համերաշխությունը այս հարցում, քանի որ նման քաղաքական հալածանքները չեն դադարելու, մինչեւ որ ժողովուրդը չտապալի իշխող բռնապետությունը:

Ալեք Ենիգոմշյան, Ժիրայր Սեֆիլյան, Տիգրան Խզմալյան

Այս խորագրի վերջին նյութերը