Լրահոս

25.05.2011 18:00


Է. Նալբանդյան. «Ադրբեջանը նախ և առաջ պետք է համակերպվի նրա հետ, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշի ԼՂՀ ժողովուրդը»

Կառավարություն–ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Գագիկ Մելիքյանը հարց է ուղղել ՀՀ արտգործնախարարությանը, թե արդյոք ճի՞շտ են ադրբեջանական կողմից շրջանառվող այն լուրերը, որ ԼՂՀ զինվորական ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն երկու ազատագրված տարածքներից, և որ Ադրբեջանը հայկական կողմի առաջարկը՝ դիպուկահարներին շփման գծից հեռացնելը, համարում է ծիծաղելի։

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ պատասխանել է, որ Ադրբեջանը նախ և առաջ պետք է համակերպվի  նրա հետ, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշի  ԼՂՀ ժողովուրդը պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։

–Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչի համար են լացում կամ ծիծաղում Ադրբեջանում, ապա չեմ կարծում, թե ծիծաղելի են ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղարի, միջնորդ եռանախագահող երկրների ղեկավարների կամ ԵՄ ղեկավարների առաջարկությունները։ Հենց իրենց կողմից հնչեցված այդ մոտեցումները ոչ միայն արհամարհվում են Ադրբեջանում, այլև ծաղրանքի են արժանանում,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը