Լրահոս

26.05.2011 11:34


Մուբարակին արդեն այս ուրբաթ կարող են տեղափոխել բանտի հիվանդանոց

Մուբարակին արդեն այս ուրբաթ կարող են տեղափոխել բանտի հիվանդանոց

Եգիպտական «Ալ Գումհուրիա» թերթը գրում է, որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարակին Շարմ էլ Շեյխ միջազգային հիվանդանոցից տեղափոխել են Կահիրեի մոտ գտնվող «Տորա» բանտի հիվանդանոցային բաժանմունք ավանդական ուրբաթօրյա աղոթքից հետո։

«ՌԻԱ նովոստի»–ն հաղորդում է, որ «Ալ Ահրամ» թերթի տվյալներով՝ մոտակա օրերի ընթացքում կորոշվեն Մուբարակի, նրա որդիների, ինչպես նաև նրա ընտանիքին մոտ գործարար Հուսեին Սալեմի գործով առաջին դատական նիստի վայրն ու ժամը։

Հավանական է, որ դատական գործընթացներն անցկացվեն Կահիրեի քրեական դատարանում։ Եթե Մուբարակն առողջական պատճառներով չկարողանա ներկա գտնվել դատարանում, ապա նրան կներկայացնեն փաստաբանները։

Այս շաբաթվա սկզբում Եգիպտոսի գլխավոր դատախազ Աբդել Մաղիդ Մահմուդը որոշում է ընդունել նրանց գործերը փոխանցել դատարան։ Եգիպտոսի նախկին նախագահն ու նրա որդիները մեղադրվում են խաղաղ ցուցարարների կանխամտածված սպանության, ինչպես նաև ծառայողական դիրքը սեփական հարստացման համար օգտագործելու մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը