Լրահոս

26.05.2011 15:12


Քաղաքագետ. «Ինչու՞ Հայաստանը ունենալով նման փաստաթուղթ՝ չի հետևում, որ այն իրողություն դառնա»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը տեղեկացրել է, որ մայիսի 30-ին կկայանա Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը գրքի անգլիալեզու տարբերակի շնորհանդեսը։ Բանախոսը նշել է, որ Վիլսոնի իրավարար վճիռը երբևէ ամբողջությամբ չի տպագրվել։ Ներկայացվելիք հրատարակությունը ընդգրկում է բուն վճիռն ամբողջությամբ, առդիր հավելավածները, ինչպես նաև բոլոր 25 քարտեզները:

Բանխոսն ընդգծել է, որ 1920 թ. նոյեմբերի 22-ի Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը կատարման համար պարտադիր փաստաթուղթ է ՄԱԿ-ի 192 անդամներից 142-ի համար: Փաստաթուղթը Պապյանը համարեց իրավական ու քաղաքական կարևոր գործիք, որը ճիշտ ու խելամիտ օգտագործելու դեպքում կկարողանա լուծել իր առաջ ծառացած շատ հարցեր: Բացի այդ շեշտվեց, որ  իրավական այս փաստաթուղթը չունի վաղեմության ժամկետ, այն անբեկանելի է ու քննարկման ոչ ենթակա: «Իրավարար վճիռը կարող է անկատար մնալ, ինչպես մեր պարագայում չի կատարվել, բայց դրանից իր ուժը երբք չի կորցնում»,-ասել է քաղաքագետը՝ ավելացնելով, որ բազմաթիվ մարդիկ ու մասնագետներ զարմանք են հայտնում, թե ինչու Հայաստանը ունենալով ՀՀ իրավունքներն ամրագրող նման փաստաթուղթ, չի հետևում, որ դրանք իրողություն դառնան:

Հիշեցնենք, որ ըստ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի՝ Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա` ընդհանուր առմամբ 103 599 քառ. կմ:

Այս խորագրի վերջին նյութերը