Լրահոս

26.05.2011 15:30


Հայաստանում մանկածնության մակարդակը 1991–1996թթ. գրեթե 80 հազ.–ից հասել է 48 հազ.–ի

Հայաստանում մանկածնության մակարդակը 1991–1996թթ. գրեթե 80 հազ.–ից հասել է 48 հազ.–ի

ՀՀ ազգային վիճակագրության ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը և ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը լրագրողների հետ ասուլիսում անդրադարձել են Հայաստանի վիճակագրական տվյալներին։

Ռուբեն Եգանյանը, խոսելով միգրացիայի տվյալներից, նշել է, որ մարդիկ իրենց մեկնումը պաշտոնապես ձևակերպում են, եթե հնարավորություն չեն ունենում չձևակերպելու։ Այս և նախորդ տարիներին արձանագրված բացասական ցուցանիշները հնարավորություն են տալիս ասելու, որ մեկնումների աճման որոշակի միտում կա՝ հավելելով, թե մեր միգրացիան սեզոնային բնույթ է կրում, դրա համար էլ այս տվյալների հիման վրա հստակ եզրակացություն անել չի կարելի։

–Այն թվերը, որոնք ներկայումս արձանագրվել են  Ազգային վիճակագրական ծառայության կողմից, անհանգստության և ազգային անվտանգության տեսակետից ազդու լինելու մասին խոսելու հիմքեր են տալիս,–ասել է Ռ. Եգանյանը։

Մանկածնության նվազումը ժողովրդագիրը կապում է այն հանգամանքի հետ, որ մինչ այս սերունդ էին տալիս 1980–ական թթ. ծնվածները, իսկ այժմ՝ 1990–ականների ծնվածները։ Նա  ավելացրել է, որ մանկածնության մակարդակը 1991–1996թթ. գրեթե 80 հազ.–ից հասել է 48 հազ.–ի։

Մանկածնության մակարդակի նվազումը, ըստ բանախոսի, հիմնականում կապված է սոցիալ–տնտեսական իրավիճակի հետ, իսկ որոշ չափով՝ նաև միգրացիայի հետ՝ նշելով, որ այժմ Հայաստանում կինը պտղաբերության ողջ շրջանում ունենում է միջինը մոտ 1,5 երեխա, այնինչ խորհրդային վերջին տարիներին այդ ցուցանիշը կազմել է 2,5–2,6 երեխա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը