Լրահոս

26.05.2011 15:44


Սահակաշվիլի. «Վերջին օրերին փորձ է արվել երկրում վնասարարություններ և զանգվածային շփոթություններ իրականացնել»

Սահակաշվիլի. «Վերջին օրերին փորձ է արվել երկրում վնասարարություններ և զանգվածային շփոթություններ իրականացնել»

Ինչպես հայտնում է «GHN» վրացական գործակալությունը, Վրաստանի նախագահ  Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե այն, ինչ տեղի է ունեցել  անցած գիշեր խորհրդարանի  դիմաց, արտաքին ուժերի փորձն է եղել՝  ձախողելու Անկախության օրվան նվիրված տոնակատարությունը, և ցանկություն՝ երկրում վնասարարություն իրականացնել։

–Վերջին օրերին փորձ է արվել, երկրի սահմաններից դուրս գրված  սցենարի համաձայն, ձախողել  Վրաստանի Անկախության տոնին նվիրված  շքերթն ու վնասարարություն,  զանգվածային շփոթություններ իրականացնել։ Խոսքի ազատությունը մեզ համար շատ մեծ արժեք է, և մենք ամեն ինչ  կանենք, որ Վրաստանում քաղաքացիները իրավունք ունենան արտահայտելու իրենց  կարծիքն իշխանությունների  նկատմամբ։ Սակայն այն, ինչ տեղի էր  ունենում այստեղ վերջին օրերին,  ոչ մի ընդահնուր բան չուներ խոսքի  ազատության հետ,– մինչև Անկախության օրվան նվիրված ռազմական շքերթի  սկսելը հայտարարել է Սահակաշվիլին ։

Նա  ընդգծել է, թե որոշ քաղաքական խմբեր ձեռք են բարձրացրել  խոսքի  ազատության և  վրացական ժողովրդավարության վրա։

–Գործողության ղեկավարները ցանկանում էին ոչ թե խոսքի  ազատություն, այլ  բռնություն և զոհեր։ Երբ երեկ նրանց չհաջողվեց ստանալ ցանկալի  զոհեր ոստիկանության հետ  բախման ժամանակ, հենց նրանց ղեկավարները այնտեղից փախան և վրաերթի ենթարկեցին մարդկանց, ինչի հետևանքով, ցավոք սրտի, երկու մարդ մահացավ։ Ուզում եմ ցավակցություն հայտնել նրանց ընտանիքներին,–ասել  է Սահակաշվիլին։

Այս խորագրի վերջին նյութերը