Լրահոս

26.05.2011 17:12


Գառնիկ Մելիքյանի գործի դատաքննությունը շարունակվում է

2011 թ. մայիսի 27-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է Գառնիկ Մելիքյանի բողոքն ընդդեմ ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ դատական նիստի քննությունը:

2010 թ. հոկտեմբերին Մեդովկա գյուղի բնակիչ Գառնիկ Մելիքյանը ոստիկանության Տաշիրի բաժանմունքի աշխատակցի կողմից ենթարկվել է ծեծի:

Հանցագործության վերաբերյալ հայտարարություն է տրվել ոստիկանությունում:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործի հարուցումը՝ ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակիցների արարքում  հանցակազմի բացակայության պատճառով: Գառնիկ Մելիքյանի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ, որից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բողոքը՝ այն համարելով անհիմն: Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ Երեւանի եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան  ՀՀ ՀՔԾ քննիչ Գ. Հովակիմյանի 25.12.2010 թ. քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն ամբողջությամբ վերացնելու պահանջով: Դատարանը հայցը մերժել է:

2011 թ. մարտի 25-ին Է.Մարուքյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ:

Գառնիկ Մելիքյանի գործով շահերի պատպանությունը իրականացվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը