Լրահոս

26.05.2011 17:13


Ռուսաստանում յուրաքանչյուր վեցերորդ գործարար բանտում է գտնվում

«Բի–Բի–Սի»–ն հաղորդում է, որ Ռուսաստանում գործարարությունը ռիսկային է և բարդանում է վարչարարությամբ ու կոռուպցիայով։

Քննչական մեկուսարանով անցած գործարար Յանա Յակովլևայի ղեկավարության տակ գտնվող «Բիզնես-սոլիդարնոստ» փոքր բիզնեսի պաշտպանության կազմակերպության տվյալների համաձայն՝ ռուսաստանցի յուրաքանչյուր վեցերորդ գործարար բանտում է, իսկ Ռուսաստանի յուրաքանչյուր վեցերորդ բանտարկյալը գործարար է։

«Բի–Բի–Սի»–ն բերում Դմիտրի Մալովի օրինակը, ով կաթնամթերք արտադրող ընկերության ղեկավարն էր։ Այժմ գործարարը բանտում է հինգամյա ժամկետով։

Մալովը զբաղեցնում էր Կոստրոմայի «Ագրոմոլ» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը։ Գործունեություն սկսելու համար անհրաժեշտ միջոցները ներդրել էր սեփական խնայողություններից, իսկ աշխատանքի ծավալման համար բանկից վարկ էր վերցրել։ Շուտով ձեռնարկությունը սկսել է ծաղկել։

Սակայն շատ ժամանակ չանցած՝ նրան են մոտեցել մի քանի մարդ, ինչպես պարզվել է՝ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներից, ովքեր փորձել են գործարարին համոզել, որ ձեռնարկությունը ցածր գնով վաճառի անհայտ մեկին։ Մալովը հրաժարվել է, ԱԴԾ աշխատակիցները նրան սպառնացել են, թե եթե շարունակի համառել, նրան բանտարկություն է սպասում։ Մալովը կրկին հրաժարվել է։ Շուտով նրան մեքենայությունների մեջ մեղադրանք է ներկայացվել։

«Նրանք պետք է պայքարեն ահաբեկչության, այլ ոչ թե մեր դեմ»,–«Բի–Բի–Սի»–ին մեկնաբանել է փոքր և միջին բիզնեսի «Օպորա Ռոսիի» կազմակերպության փոխնախագահ Ալեքսանդր Բրեչալովը։

Այս խորագրի վերջին նյութերը