Լրահոս

27.05.2011 17:15


Ադրբեջանի ԱԳՆ–ն մեկնաբանել է համանախագահների հայտարարությունը

Ադրբեջանի ԱԳՆ–ն մեկնաբանել է համանախագահների հայտարարությունը

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների երեք ղեկավարները Դովիլում տեղի ունեցած «G8»–ի գագաթաժողովի ժամանակ իրենց հայտարարությունում ներկա իրավիճակն անընդունելի են համարել, ինչի մասին Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է։ Փաստաթղթերն ու սկզբունքները, որոնց հղում են անում պետությունների ղեկավարները, շատ անգամ են քննարկվել, և Ադրբեջանի տարածքներից հայկական ուժերի դուրսբերումը մշտապես սկզբունքային է դրվել։ Հայաստանը պետք է հասկանա, որ ադրբեջանական տարածքների գրավումն անընդունելի է միջազգային հանրության համար»։

Այս մասին «ԱՊԱ» գործակալությանն ասել էն Ադրբեջանի ԱԳՆ–ից՝ մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունը։

–Ինչպես հետևում է այդ հայտարարությունից, Հայաստանը պետք է սկսի Ադրբեջանի գրաված տարածքներից իր զորքերի դուրսբերումը, որ հնարավորություն տա ադրբեջանական բռնի տեղահանվածներին վերադառնալ իրենց հարազատ վայրերը, վերականգնել ենթակառուցվածքները և ստեղծել առավել կանխատեսելի տարածաշրջան,– ասել են ԱԳՆ–ից։

«Ադրբեջանի դիրքորոշումը մնում է նույնը. այն անփոփոխ է։ Ցավոք, չնայած նրան, որ միջազգային հանրությունը հակված է Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման դիրքորոշմանը, Հայաստանը մինչև հիմա ձգձգում է այդ հարցը՝ դրանով իսկ խոչընդոտելով հակամարտության խաղաղ կարգավորումը»,– մեկնաբանել էն ԱԳՆ–ից։

Այս խորագրի վերջին նյութերը