Լրահոս

30.05.2011 10:14


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հունիսի 6–ին ժամանելու է Հայաստան

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հունիսի 6–ին ժամանելու է Հայաստան

Իրանական «FARS» գործակալությունը հաղորդում է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հունիսի 6–8–ը կայցելի Հայաստան։

Երկօրյա այցի ընթացքում սպասվում են հանդիպումներ Իրանի նախագահի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև պաշտոնական այլ անձանց հետ։

ԻԻՀ նախագահի ժամանումը Հայաստան կդառնա պատասխան այց Հայաստանի ղեկավարի՝ Իրան այցից հետո։

Հիշռցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27–ին Թեհրանում հանդիպել էր Իրանի իր գործընկեր Մահմուդ Ահմադինեջադի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահները քննարկել էին երկկողմանի փոխշահավետ համագործակցության և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Քննարկվել էր նաև Իրան–Հայաստան երկաթուղու կառուցման ծրագիրը։

 

Այս խորագրի վերջին նյութերը