Լրահոս

30.05.2011 10:37


ՆԱՏՕ–ի օդուժը Լիբիայում ոչնչացրել է երեք տանկ և երեք զինանոց

ՆԱՏՕ–ի օդուժը Լիբիայում ոչնչացրել է երեք տանկ և երեք զինանոց

Հյուսիսատլանտյան դաշինքի մամլո ծառայությունը հաղորդում է, որ ՆԱՏՕ–ի երկրների ինքնաթիռները, որոնք մասնակցում են Լիբիայում «Միացյալ պաշտպան» գործողությանը, շաբաթ իրականացրել են 134 թռիչք, որոնցից 53–ը՝ ռազմական՝ ոչնչացնելով երեք տանկ, մեկ հրամանատարական հսկիչ հանգույց և երեք զինանոց։

«ՌԻԱ նովոստի»–ն փոխանցում է, որ, ընդհանուր առմամբ, սկսած մարտի 31–ից, երբ ռազմական գործողության իրականացումն անցավ ՆԱՏՕ–ի հրամանատարության տակ, դաշինքի օդուժը կատարել է 8 729 թռիչք, որոնցից 3 327–ը՝ ռազմական։

Լիբիային զենք տրամադրելու արգելքի վերահսկողության համար չորեքշաբթի Միջերկրական ծով է մտել ՆԱՏՕ–ի 20 նավ։ Ռազմական գործողության սկզբից ի վեր դաշինքի զինվորականները ստուգման համար կանգնեցրել են 1 082 նավ, որոնցից 14–ը՝ շաբաթ օրը։

Այս խորագրի վերջին նյութերը