Լրահոս

30.05.2011 10:53


Մամեդյարովը կհանդիպի Հիլարի Քլինթոնի հետ

Մամեդյարովը կհանդիպի Հիլարի Քլինթոնի հետ

Մայիսի 29–ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ–ին։

Այցի ընթացքում, որը կլինի մայիսի 29–ից հունիսի 3–ը, Էլմար Մամեդյարովը հանդիպումներ կունենա ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Բրուքինգյան ինստիտուտի Եվրոպայի ու ԱՄՆ–ի կենտրոնի տնօրեն Ֆիոնա Հիլլի հետ։

Նա կհանդիպի նաև ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ, ելույթ կունենա Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ ու կհանդիպի ՄԱԿ–ում Արաբական երկրների  լիգայի ու ասիական պետությունների ներկայացուցչի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը