Լրահոս

30.05.2011 14:10


Հրդեհներ

Մայիսի 28-ին՝ ժամը  02.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 24 շենքի հարակից տարածքում կայանած ավտոմեքենայում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.27-ին, մարվել` 02.33-ին:

Այրվել են «Բասեն» տաքսի ծառայությանը պատկանող «Սամանդ» մակնիշի 2224 Տ պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ Դավիթ Համբարձումյան) շարժիչի հատվածը և առջևի երկու անվադողը:

Նույն օրը՝ժամը  06.24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 48/2 հասցեում գտնվող ՛՛Պոլիգրաֆ՛՛ ՍՊԸ-ին պատկանող չգործող տպարանի տարածքում:

Դեպքի վայր են  մեկնել  մեկ մարտական հաշվարկ,  փրկարարական ուժերի վարչության օպերատիվ  խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.33-ին ,մարվել՝ 08.47-ին:

Այրվել է գուդրոն` 80 քմ մակերեսով: Հրդեհի հետևանքով 1976թ.-ին ծնված Արսեն Սահակյանը  ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ և մինչև հրշեջ-փրկարարների ժամանելը տեղափոխվել Երևան քաղաքի Այրվածքների կենտրոն:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Մայիսի 28-ին`ժամը 16.36-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նուբարաշենի 12-րդ փողոցում`  թիվ 21 պոլիկլինիկայի հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.55-ին, մարվել`17.35-ին:

Այրվել է պոլիկլինիկայի հարակից օժանդակ շինության տանիքը` 35 քմ մակերեսով  և այնտեղ կուտակած 5 խմ փայտ:

Նույն օրը՝ժամը  16.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու և Լենինգրադյան փողոցի խաչմերուկի հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.08-ին, մարվել`17.11-ին:

Այրվել է 500 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը