Լրահոս

30.05.2011 17:02


Հայտնի է Ռուսաստանի դեմ խաղում Հայաստանի հավաքականի կազմը

Հայտնի է Ռուսաստանի դեմ խաղում Հայաստանի հավաքականի կազմը

«Armsport.am» կայքը հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը' Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հրապարակել է թիմի կազմը, որը կնախապատրաստվի Ռուսաստանի հավաքականի հետ հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵՎՐՈ-2012 ընտրական հանդիպմանը: Հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Պետրովսկի» մարզադաշտում, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:

Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը։

Հիշեցնենք, որ երկու հավաքականների առաջին խաղում, որը տեղի ունեցավ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում, գրանցվեց անարդյունք ոչ ոքի՝ 0։0 հաշիվը։

Հայաստանի հավաքականի կազմը հետևյալն է՝

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի, «Խիմկի», Ռուսաստան

Ստեփան Ղազարյան, «Բանանց»

Պաշտպաններ

Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ»

Հրայր Մկոյան, «Միկա»

Ռոբերտ Արզումանյան, «Յագելոնիա», Լեհաստան

Արթուր Յուզբաշյան, «Փյունիկ»

Լևոն Հայրապետյան, «Լեխիա», Լեհաստան

Աղվան Մկրտչյան, «Միկա»

Վալերի Ալեքսանյան, «Ուլիս»

Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա

Արթուր Եդիգարյան, «Պաս», Իրան

Լևոն Պաչաջյան, «Սանատ Նաֆթ», Իրան

Գևորգ Ղազարյան, «Փյունիկ»

Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա

Արտակ Դաշյան, «Բանանց»

Մարկոս Պիզելի, «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան, «Ուլիս»

Հարձակվողներ

Զավեն Բադոյան, «Իմպուլս»

Էդգար Մանուչարյան, «Փյունիկ»

Յուրա Մովսիսյան,  «Կրասնոդար», Ռուսաստան։

Այս խորագրի վերջին նյութերը