Լրահոս

31.05.2011 16:00


Իրանն արգելել է Մերկելի օդանավին անցնել իր օդային տարածքով

Իրանն արգելել է Մերկելի օդանավին անցնել իր օդային տարածքով

«Ռոյթերս» գործակալությունը փոխանցում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի օդանավը, որն Իրանի իշխանությունների գործողությունների պատճառով ստիպված էր պտտվել Թուրքիայի օդային տարածքում, վայրէջք է կատարել Հնդկաստանի մայրաքաղաք՝ Նյու Դելի, երկու ժամ ավելի ուշ, քան նախատեսվում էր։

Ավելի վաղ գործակալությունը, հղում անելով ԳԴՀ կառավարության մամլո քարտուղար Շտեֆեն Զայբերտին, հաղորդում էր, որ Իրանի իշխանությունները ժամանակավոր արգելել են Մերկելի օդանավին անցնել երկրի օդային տարածքով, որի պատճառով նա ստիպված էր մոտ երկու ժամ մնալ Թուրքիայի օդային տարածքում։

Միայն մեկ ժամից ավելի տևած բանակցությունների արդյունքում, որին, բացի ԳԴՀ ԱԳՆ–ից ու Իրանի ներկայացուցիչներից, մասնակցել է նաև Թուրքիան, Թեհրանը վերանայել է իր որոշումը և թույլատրել Գերմանիայի կանցլերի օդանավի անձնակազմին թռչել իր օդային տարածքով։

Գերմանիայի պատվիրակության երկրորդ օդանավը, որը Բեռլինից դուրս էր եկել Մերկելի օդանավից առաջ, Իրանի օդային տարածքն անցել է առանց որևէ խնդիրների և բարեհաջող կերպով վայրէջք կատարել Նյու Դելիում։

Այս խորագրի վերջին նյութերը