Լրահոս

31.05.2011 16:42


Մլադիչի որդին պետական մարմիններին մեղադրում է հոր վիճակը վատացնելու մեջ

Մլադիչի որդին պետական մարմիններին մեղադրում է հոր վիճակը վատացնելու մեջ

«Սերբիայի իշխանությունները գիտակցաբար են վնասում բոսնիացի սերբերի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչի առողջությունը»– «Russia Today»–ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել նրա որդի Ռատկո Մլադիչը։

–Ցավալի է, բայց պետական մարմինները, որոնք զբաղվում են նրա գործով և մեղադրում մեզ նրա համար, որ մենք ձգձգում ենք գործընթացը, գիտակցաբար են վատացնում նրա վիճակը,– ասել է նա։

Ռատկո Մլադիչին մեղադրում են ցեղասպանության ու մարդկության դեմ հանցագործութունների մեջ, սակայն նրա փաստաբանները պնդում են, որ նրա տարիքն ու հիվանդությունն անհնար են դարձնում դատական գործընթացին նրա մասնակցությունը։

Սերբիայի իշխանությունները ծրագրավորում են Մլադիչին Հաագա տեղափոխել այս շաբաթվա ընթացքում։

Այս խորագրի վերջին նյութերը