Լրահոս

31.05.2011 16:58


Մուբարակի դատավարությունը տեղի կունենա Շարմ էլ Շեյխ քաղաքում

Մուբարակի դատավարությունը տեղի կունենա Շարմ էլ Շեյխ քաղաքում

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարակի նկատմամբ դատավարությունը տեղի կունենա Կարմիր ծովի ափին գտնվող Շարմ էլ Շեյխ քաղաքում։ Այս մասին հաղորդում է «Ալ–Ահրամ» ինտերնետային պորտալը՝ հղում անելով արդարադատության նախարարության ներկայացուցչին։

«ՌԻԱ նովոստի»–ն գրում է, որ նման որոշում է ընդունվել՝ ելնելով Եգիպտոսի նախկին առաջնորդի առողջական վիճակից, ով ներկայումս գտնվում է Շարմ էլ Շեյխի հիվանդանոցում, ինչպես նաև դատական գործընթացի անվտանգության առավելագույն ապահովման համար։

Ավելի վաղ եգիպտական «Ալ Գումհուրիա» թերթը հայտնում էր, որ Մուբարակի նկատմամբ դատավարությունը տեղի կունենա Շարմ էլ Շեյխի քաղաքային դատարանի շենքում, որը Մուբարակի հիվանդանոցից 300մ հեռավորության վրա է։

Այս խորագրի վերջին նյութերը