Լրահոս

31.05.2011 17:22


Թուրք քաղաքապետը ստացել է հայ առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևը

Թուրք քաղաքապետը ստացել է հայ առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևը

Հայկական առաքելական եկեղեցու Կոստանդնապոլսի պատրիարքությունն առաջին անգամ մահմեդականին պարգևատրել է իր բարձրագույն պարգևով՝ Պատրիարք Հովհաննես Կոլոտի շքանշանով։

Պատրիարքության հիմնադրման 550–ամյակի տոնակատարությունների նախօրեին ոսկե շքանշանով է պարգևատրվել Շիշլիի քաղաքապետ (Ստամբուլի շրջան) Մուստաֆա Սարիգյուլուն։

Նմանատիպ բարձրագույն շքանշանով էր պարգևատրվել նաև Գալուստ Գյուլբենկյանի անվան բարեգործական հիմնադրամի տնօրեն Զավեն Եկավյանը։ Պարգևները շնորհվել են մայիսի 29–ին Ստամբուլում գտնվող հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած  հատուկ պատարագից հետո։

Այս խորագրի վերջին նյութերը