Լրահոս

31.05.2011 17:24


ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության

2011 թ. հունիսի 1-ին`ժամը 10:30-ին, ՀՀ վարչական դատարանում /ք. Երեւան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, 318 դահլիճ/ նշանակված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության գործի նախաքննությունը:

2010 թ. դեկտեմբերի 9-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմում է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն՝ խնդրելով տրամադրել «Մարտիկ» հիմնադրամի կողմից ներկայացված մամուլի միջոցներով հրապարակված հաշվետվությունների օրինակները:

Համաձայն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի` հիմնադրամները հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում են ՀՀ արդարադատության նախարարությանը՝ գրությանը կից ներկայացնելով մամուլում հրապարակված հաշվետվության օրինակը:

Չնայած այս ամենին, 2010 թ. դեկտեմբերի 16-ին ստացվել է պատասխան գրություն, որով մերժվել է տեղեկատվության տրամադրումն այն պատճառաբանությամբ, որ իրենք իրավասու չեն նման տեղեկատվություն տրամադրելուն:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2011 թ. հունվարի 11-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, ճանաչելու տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը և ՀՀ արդարադատության նախարարությանը պարտավորեցնել տեղեկատվություն տրամադրելուն:

Այս խորագրի վերջին նյութերը