Մեկնաբանություն

10.04.2021 10:00


Նիկոլի կեղծ պապիկը՝ Բաքվում

Նիկոլի կեղծ պապիկը՝ Բաքվում

Գերիների չլուծված հարցը ցույց է տալիս մեր պետության ողորմելիագույն պատկերն ու անձամբ Նիկոլ Փաշինյանի փալաս լինելը։

Շատ լավ հասկանալով, որ ինքը չի կարող գերիներին հետ բերել՝ որոշել է զբաղվել իր սիրած գործով՝ էժանագին քարոզչություն և մուտիլովկա։

Նիկոլական ու սորոսաթուրքական լրատվամիջոցները, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների մամլո խոսնակները ստեղծեցին կեղծ պատկեր, թե իբր գերիները վերադառնում են։ Նիկոլի ընտանեկան թերթն էլ էր մուտիտի մեջ մտած։

Աբաջյանի կեղծ պապիկին օգտագործելով իշխանության եկած Նիկոլը հիմա էլ իր «պապիկին» ուզում էր օգտագործել Բաքվում։ Տարածում էին, թե իբր Բաքվից գերիներին բերող ինքնաթիռ է ժամանել, բայց իրականում ո՛չ Բաքվից եկած ինքնաթիռ կար, ո՛չ էլ առավելևս գերիներ։

Նիկոլին այս էժանագին փիառը պետք էր, որպեսզի մի քանի ժամվա «աչոկ» հավաքի, թե բա տեսեք, Նիկոլը գնաց Մոսկվա, գերիների հարցերը լուծեց ու եկավ։ Օրվա կուրսով ապրող ու բանսարկու թերթի խմբագրի հոգեբանությամբ պետություն կառավարողի համար դա սովորական բան է։ Կարևորն այդ պահի «լայքերն» են ու ճչան վերնագրերը, թքած, թե ինչ ստրեսների մեջ կհայտնվեն գերիների հարազատները։

Նիկոլին Բաքվից գերիներ բերող կեղծ ինքնաթիռը պետք էր նաև Հայաստանում հակառուսական տրամադրություններ տարածելու և գերիների հարցը Կրեմլի «գրպանը» գցելու համար։ Արդյունքում գեներալ Մուրադովն ուղիղ տեքստով ու առանց ձևականությունների հայտարարեց, որ նիկոլենք սադրիչներ են ու միտումնավոր թյուրիմացության մեջ են գցում հանրությանը, քանզի գերիների մասով ոչ մի պայմանավորվածություն չի եղել։

Ինչ վերաբերում է գերիների հարազատներին, ապա նրանց ակնհայտորեն ուղղորդում են դեպի բանակ, որպեսզի վերջնականապես փչացնեն այդ կառույցը։ Էրդողանը խնդիր է դրել վերացնել հայկական բանակի մնացուկները, Նիկոլն այդ խնդիրը լուծում է մեծ էնտուզիազմով։ Վաղարշակ Հարությունյանին ու Արտակ Դավթյանին հենց այդ նպատակով էլ նշանակել են համապատասխանաբար՝ Պաշտպանության նախարար և Գլխավոր շտաբի պետ։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը