Լրահոս

01.06.2011 13:54


Լարիսա Ալավերդյանը ՀԱԿ–ի և իշխանության քաղաքականությունների մեջ էական տարբերություն չի տեսնում

Լարիսա Ալավերդյանը ՀԱԿ–ի և իշխանության քաղաքականությունների մեջ էական տարբերություն չի տեսնում

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը, ասել է.

–Մենք միշտ ողջունել ենք երկխոսությունը։

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանն էլ կարծում է, որ երկու կողմերն էլ գալիս են նրան, որ խնդիրների լուծումը բախումնային չպետք է լինի։

Նա չի համաձայնվել այն կարծիքին, որ ՀԱԿ–իշխանություն երկխոսությունն աննախադեպ կամ նոր երևույթ է։ Բանախոսի կարծիքով ՀԱԿ–ի և իշխանության քաղաքականությունները միմյանցից գրեթե չեն տարբերվում.

–Այն սպասելի էր, քանի որ և՛ գործող իշխանության, և՛ առաջին նախագահի տնտեսական, սոցիալական, արտաքին քաղաքականությունների մեջ տարբերություններ գտնելու համար պետք է շատ ջանալ։

Երկխոսությունը, ըստ Լ. Ալավերդյանի, իշխանությունը կիսելու և վերարտադրելու խնդիր է լուծում, ոչ թե համակարգային։ Նա նաև ավելացրել է, որ դա մի թիմ է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը