Լրահոս

01.06.2011 16:02


Ալեքսանդր Քանանյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը ներկա վարչակազմի վարչահայրն է»

Ալեքսանդր Քանանյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը ներկա վարչակազմի վարչահայրն է»

«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը, պատասխանելով «7օր»–ի այն հարցին, թե մայիսի 31–ի Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթի համատեքստում ինչի՞ շուրջը կարող են բանակցել ՀԱԿ–ը և իշխանությունը, այն դեպքում, երբ ՀԱԿ ներկայացուցիչները պնդում են, թե բանակցությունները կարող են ընթանալ միայն արատահերթ ընտրությունների շուրջը, իսկ իշխանության ներկայացուցիչները բացառում են նման տարբերակը, ասել է.

–Այն, որ իմ բնութագրմամբ՝ այդ երկխոսությունը գործարք է, մնում է ուժի մեջ։ Այլ բան, որ նրանք կարող են այլ իմաստներ տալ այդ երկխոսությանը. դա Լևոն Տեր–Պետրոսյանի և նրան հետևող թիմի ռազմավարության կամ մարտավարության խնդիրն է։

Նրա խոսքերով՝ հարցն այն է, որ մենք պետք է ունենանք այսօր ստեղծված իրավիճակի և գործող վարչակազմի իրական այլընտրանք։ «Լևոն Տեր–Պետրոսյանը ներկա վարչակազմի վարչահայրն է, և իր իսկ բնութագրմամբ՝ «որպես ավազակապետությունը կազմաքանդող գործիք»՝ արդյունավետ համարվել չի կարող»,–նկատել է Ա. Քանանյանը։

Իսկ ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների հնարավորությունը՝ «7օր»–ի զրուցակիցը խիստ տարակուսելի է համարում դրանց անցկացումը, եթե հանկարծ Արցախյան խնդրի շուրջ սրընթաց զարգացումներ տեղի չունենան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը