Լրահոս

01.06.2011 18:04


Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 4 մարդ զոհվել է

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 25-ից   հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության 2 և սպանության փորձի 1 դեպքն էլ բացահայտվել են:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 83 դեպքից բացահայտվել է 71-ը, ավազակային հարձակման 7 դեպքից`  4-ը, խարդախության 30 դեպքից` 28-ը, խուլիգանության 8 դեպքից` 5-ը:
Բացահայտվել է նաև գողության 37 և կողոպուտի 3 դեպք:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 9, գողության` 10, կողոպուտի` 1 և  ավազակային հարձակման  2 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 4 մարդ զոհվել է, 41-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը