Լրահոս

01.06.2011 17:45


Զորավար Անդրանիկի կազմաքանդված արձանը կտեղադրվի Ադլերում

Զորավար Անդրանիկի կազմաքանդված արձանը կտեղադրվի Ադլերում

Լազարևսկի շրջանի Վոլկոնկա ավանում տեղադրված՝ զորավար Անդրանիկի հուշարձանի կազմաքանդման հարցի կապակցությամբ Ռուսաստանի հայերի միության Սոչիի բաժանմունքում ընդլայնված նիստ է տեղի է ունեցել, որին ներկա է գտնվել Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը։

–Խնդիրը լուծված է։ Ռուսաստանի հայերի միության Լազարևսկի  շրջանի ղեկավարությունը հրաժարական է տվել՝ ընդունելով իր մեղքը։ Հիմա բոլոր իրավական փաստաթղթերը պատրաստվում են, և շուտով հուշարձանը կտեղադրվի Ադլերում,–«youtharmenia.ru» պարբերականի թղթակցին ասել է Գերման Անանյանցը։

Նիստին պետք է ներկա լիներ նաև միության նախագահ Արա Աբրահամյանը, ով նխօրեին աշխատանքային այցով գտնվում էր Երևանում, սակայն նա չի մասանկցել։ Ավելի վաղ տեղի ունեցածի մասին լսելուց հետո Արա Աբրահամյանն ասել էր, թե այդ խայտառակության մասին առաջին անգամն է լսում.

–Հենց վերադառնամ, անձամբ կպարզեմ տեղի ունեցածը, և եթե տեղեկությունն իրականությանը համապատասխանում է, ապա կկայացվեն ամենաարմատական որոշումները։

Զորավար Անդրանիկի արձանի կազմաքանդման վերաբերյալ իրենց վրդովմունքն են հայտնել նաև Ռուսաստանի հարավում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը, ՀՅ Դաշնակցություն և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Ռուսաստանի ջավախահայերի ու համշենահայերի համայնքների ղեկավարները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը