Լրահոս

02.06.2011 00:06


Ավազակային հարձակում «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղում

հունիսի 1-ին, ժամը 13.45-ին, «Հայէկոնոմբանկ»-ի Իջևանի մասնաճյուղից ոստիկանության Իջևանի բաժնում տագնապային ահազանգ է ստացվել:
Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տեղում վնասազերծել է ավազակային հարձակում կատարած՝ Տավուշի մարզի Հովք գյուղի բնակիչ, միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 17-ամյա Անդրանիկ Առուստամյւսնին:
Պարզվել է, որ ժամը 13.45-ին, նա մտել է նշված մասնաճյուղ և դանակի սպառնալիքով՝ բանկի հաշվապահ-գանձապահ Քնւսրիկ Խ.-ից գումար պահանջել:
Անդրանիկ Առուստամյանը բերման է ենթարկվել ոստիկանության Իջևանի բաժին։
Ոստիկանության Տւսվուշի մարզի քննչակւսն բաժնի կողմից ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Անդրանիկ Առուստամյանը ձերբակալված է։
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը