Լրահոս

02.06.2011 10:58


ՆԱՏՕ–ն մտադիր է 90 օրում հասնել Քադաֆիի հրաժարականին

ՆԱՏՕ–ն մտադիր է 90 օրում հասնել Քադաֆիի հրաժարականին

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հայտնել է, թե ՆԱՏՕ–ն նախատեսում է 90 օրում ավարտել Լիբիայի ռազմական գործողությունները։

Ինչպես փոխանցում է «Gazeta.ru»–ն՝ Բրյուսելում ՆԱՏՕ–ի գլխավոր քարտողար Անդերս Ֆոգ Ռասմուսենն իր ելույթում նաև ասել է, թե Մուամար Քադաֆիին իշխանությունից հեռացնելը միայն ժամանակի հարց է։

–Հարցն այն չէ, թե Քադաֆին կհեռանա, այլ այն, թե երբ… Դա կարող է տևել որոշակի ժամանկահատված, բայց կարող է տեղի ունենալ նաև վաղը,–նշել է Ռասմուսենը։

«Հույս ունեմ տեսնել հակամարտության կարգավորումը, մինչև կավարտվի 90–օրյա մանդատի ժամկետը… Մենք այդ հարցին մասնակցություն կունենանք այնքան, ինչքան ժամանակ կպահանջվի առաքելությունն ավարտելու համար»,–ավելացրել է նա։

Ավելի վաղ ՆԱՏՕ–ն հայտարարել էր իր առաքելությունը 90 օրով՝ մինչև սեպտեմբերի վերջը, երկարացնելու մասին։

«Այս որոշումը հստակ ազդակ է Քադաֆիի վարչակարգի համար. մենք վճռական ենք շարունակելու մեր գործողությունները՝ ուղղված Լիբիայի խաղաղ բնակչությանը պաշտպանելուն»,–ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը։

Այս խորագրի վերջին նյութերը