Լրահոս

02.06.2011 12:27


ՃՏ պատահարներ

Հունիսի 1-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 08.20-ին 56-ամյա Սեյրան Հ.-ի վարած «ՊԱԶ-672Մ» մակնիշի  ավտոբուսը բախվել է 52-ամյա Սուրեն Ա.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Սուրեն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
* * *
Հունիսի 1-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.00-ի սահմաններում 23-ամյա Անտոն Գ.-ի վարած «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Շահումյան փողոցում բախվել է 22-ամյա Էդիկ Հ.-ի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային, ինչի  հետևանքով Էդիկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 1-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.50-ի սահմաններում 35-ամյա  Քաջիկ Ա.-ն «Ֆոլքսվագեն-Պասսատ» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի Երևանյան և Մաշտոցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 49-ամյա Արտակ Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում  է քննություն:
***
Հունիսի 1-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.30-ին Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել 25-ամյա Կարեն Գ.-ի վարած «ՎԱԶ-2106» և 70-ամյա Վաչագան Գ.-ի  վարած «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Վաչագան Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը