Լրահոս

03.06.2011 15:08


Իրավապաշտպան. «Տիգրան Փոստանջյանը հետապնդվում էր իր քրոջ քաղաքական և հասարակական գործունեության համար»

Իրավապաշտպան. «Տիգրան Փոստանջյանը հետապնդվում էր իր քրոջ քաղաքական և հասարակական գործունեության համար»

Այսօր կայացած ասուլիսում «Իրավունքի և ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն արդրադարձ է կատարել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի եղբոր՝ Տիգրան Փոստանջյանի բանտարկությանը։

Տեղեկացնենք, որ այսօր Տիգրան Փոստանջյանը համաներման ակտի կիրառմամբ դատարանի դահլիճից ազատ է արձակվել։

Վ. Հարությունյանի համոզմամբ՝ Տիգրան Փոստանջյանը հետապնդվում էր իր քրոջ ծավալած հասարակական և քաղաքական ակտիվ գործունեության համար։

–Ինչքանով է դա քաղաքական՝ ես չեմ կարող ասել, բայց այն, որ դա ճնշում է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա, ես կարող եմ դա պնդել,–ընդգծել էր նա ու հավելել, թե ակնհայտ է, որ նա չէր լինի բանտում, եթե չլիներ Զարուհի Փոստանջյանի եղբայրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը