Լրահոս

03.06.2011 16:09


Մեսսիի վրա հարձակում են գործել

Մեսսիի վրա հարձակում են գործել

Արգենտինայի Ռոսարիո քաղաքի ռեստորաններից մեկում իսպանական «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսիի վրա է հարձակվել մի երիտասարդ, ով երկրպագում է տեղի «Ռոսարիո Սենտրալ» թիմին։

Ինչպես փոխանցում է «Eurosport»–ը՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, «Չեմպիոնների Լիգայի» եզրափակչից վերադառնալով հայրենիք, ընկել է հինգերորդ կուրսի ուսանողի ձեռքի տակ։

Բղավելով «Դու երկրպագում ես «Նյուզլս Օլդ Բոյզ» թիմին, իսկ ես «Ռոսարիոյին»՝ երիտասարդը հարվածել է «Բարսելոնայի» հարձակվողի դեմքին։

Չունենալով պաշտպանողական հմտություններ՝ Մեսսին չի կարողացել խուսափել հարվածից, սակայն չի պատասխանել։

Այս միջադեպը տեղի է ունեցել«The Club of the Milanese» ռեստորանում ընկերների հետ ճաշելու ընթացքում։ Հարձակումը եղել է այն ժամանակ, երբ Լեոն ավարտել է իր ճաշը ու ինքնագրեր է բաժանել։

Այս տեղեկությունը հաստատել է նաև ռեստորանի սեփականատերը։

Այս խորագրի վերջին նյութերը