Լրահոս

04.06.2011 10:30


Երևանում սպասում են Զեմֆիրային

Երևանում սպասում են Զեմֆիրային

Զեմֆիրայի երկրպագուները միշտ ցանկություն են ունեցել, որ նա Երևանում հանդես գա համերգով։ Դրա մասին մտածել ու երազել են շատերը։ Թերևս հենց այս մեծ ցանկությունն է մի խումբ երիտասարդների ստիպել համախմբվել Զեմֆիրային Հայաստան բերելու գաղափարի շուրջ։ Այս նպատակով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծվել է «Требуем Земфиру в Армению» խումբը, որը նպատակ ունի մի տեղ համախմբել Զեմֆիրայի արվեստի սիրահարներին և քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Խումբը նաև նպատակ ունի պարզելու, թե քանի հոգի է պատրաստ տոմս գնել Երևանում կայանալիք Զեմֆիրայի համերգին ներկա գտնվելու համար։ Այս պահի դրությամբ խմբում 3251 մարդ կա։

Օրեր առաջ խմբի ակտիվիստները «Требуем Земфиру в Армению» ծրագրի շրջանակներում Երևանի «FriendsBar»–ում կազմակերպել էին «Zemfira party», որի ընթացքում ցուցադրվել է Զեմֆիրայի մասին ֆիլմն ու կատարվել են (կենդանի երաժշտություն) նրա երգերը։

Խմբի անդամները դիմել էին համապատասխան կազմակերպությանն  ու ատյաններին, որոնք էլ արդեն կապվել են երգչուհու մենեջերների հետ, և այժմ բոլորը սպասում են նրա պատասխանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը