Լրահոս

04.06.2011 10:38


Լիբիացի ապստամբները մի քանի քաղաք իրենց ենթակայության տակ են առել

Լիբիացի ապստամբները մի քանի քաղաք իրենց ենթակայության տակ են առել

Երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի վարչակարգի դեմ դուրս եկած լիբիացի ապստամբները հայտարարել են, որ իրենց ենթակայության տակ են անցել երկրի հարավում գտնվող Նալութ վարչական շրջանի մի շարք բնակելի կետեր։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ»–ն։

Ապստամբների խոսքերով՝ իրենց հաջողվել է կառավարական զորքերին դուրս քշել Յիֆրան քաղաքից և Շակշուկ ու Կասր ալ–Խաջ գյուղերից, միևնույն ժամանակ կառավարական զինված ուժերը կորցրել են զրահատեխնիկայի մի քանի միավոր։

Հաղորդագրություններ են ստացվել նաև Լիբիայի հյուսիսում գտնվող Բիր Այադ գյուղի շրջակայքում տեղի ունեցող մարտերի վերաբերյալ։ Այս մասին «Ասոշիեյթիդ Պրես»–ին հաղորդել է ապստամբների դաշտային հրամանատար Ջումաա Իբրահիմը։

Գործակալությունը նշում է, որ Քադաֆիի կողմնակիցների նկատմամբ լուրջ սպառնալիքներ ստեղծելու համար ապստամբների ուժերն այնուամենայնիվ փոքրաքանակ են։

Դրա հետ մեկտեղ, ՆԱՏՕ–ի օդուժը շարունակում է հարվածներ հասցնել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիին ու երկրի մյուս քաղաքներին։ Այսօր Հյուսիսատլատյան դաշինքի ինքնաթիռները իրականացրել են ամենաքիչը տասը հարձակում։

Բացի այդ, այսօր հայտնի է դարձել չինացի դիվանագետի և Լիբիայի Անցումային ազգային խորհրդի (ապստամբների կողմից ստեղծված ղեկավար մարմին Բենգազի քաղաքում) ներկայացուցչի հանդիպման մասին։ Չինաստանը, ի տարբերություն Արևմուտքի մի շարք երկրների, Մ. Քադաֆիին կտրուկ քննադատելուց մինչև վերջերս ձեռնպահ էր մնում։

Այս խորագրի վերջին նյութերը